Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Վարդի բուժիչ հատկությունները. 1in.am

Վարդի բուժիչ հատկությունները. 1in.am

Վարդը գնահատվում է ո՛չ միայն գեղեցկության և բույրի համար, այլև հիանալի բուժիչ հատկությունների, հայտնում է Liza.ua-ը: Վարդի թերթիկները վիտամինների և եթերային յուղերի պարունակության շնորհիվ ունեն հանգստացնող, կազդուրիչ, հակաբորբոքային, վերքերը լավացնող և հակասեպտիկ հատկություն:

Թարմ վարդերի բույրը հանում է միգրենի նոպաները, գլխապտույտը, սրտխառնոցը, թուլությունը, ինչպես նաև կարգավորում է գանգուղեղային ճնշումը:

Վարդի թերթիկների թուրմ: 2 ճաշի գդալ թերթիկների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, ծածկել և թողնել ամբողջ գիշեր: Այն կարելի է խմել օրը 3 անգամ, 1/3 բաժակ, ուտելուց կես ժամ առաջ:

Վարդի բուժիչ հատկությունները
Քսուկ թերթիկներից: Մանրացնել 1 գրամ չոր թերթիկները և խառնել 100 գրամ կարագի հետ: Այն պահել սառնարանում: Օգտագործել ֆուրունկուլի և պառկելախոցի բուժման համար:

Վարդաջուր: 2 ճաշի գդալ մանրացված թերթիկների վրա լցնել 1 բաժակ եռման ջուր և թողնել 1 ժամ: Դա կարելի է օգտագործել լվացվելու, բերանը և կոկորդը ողողելու և ինհալացիայի համար:

Վարդի բուժիչ հատկությունները
Վարդասառույց դեմքի համար: 1 ճաշի գդալ մանրացված թերթիկների վրա լցնել 1 բաժակ հանքային ջուր, թողնել կես ժամ: Փոքրիկ կաղապարների մեջ սառեցնել սառնարանում: Առավոտյան դրանցով մերսել դեմքը և վիզը:

Լոգանք «Վարդի նրբություն»: Լոգարանի մեջ լցնել փրփուր, 1 բաժակ չոր թերթիկներ և մի քանի կաթիլ ծաղկային օծանելիք: Դա կատարյալ մեթոդ է լիցքաթփվելու համար: Սակայն 15 րոպեից ավելի խորհուրդ չի տրվում մնալ լոգարանում, քանի որ կարող է վրա հասնել քունը:

Վարդի բուժիչ հատկությունները
Թուրմ փորլուծության դեմ: 5 ծաղկի վրա լցնել 1 լիտր եռման ջուր և փակել կափարիչով մինչև սառելը: Յուրաքանչյուր 3 ժամը մեկ խմել կես բաժակ: Այն ունի ամրապնդող ազդեցություն:

 

Վարդի բուժիչ հատկությունները

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. missbagira.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ